Գտեք 10 տարբերություն. ինչպե՞ս են ամերիկաբնակ հայերը նմանակում «Քարե դարդի» հերոսներին


17:30 , 16 նոյեմբեր, 2016

Պարզվում է՝ ԱՄՆ-ում այնքան են սիրում «Քարե դարդը», որ սիթքոմի հերոսները դարձել են «Halloween»-ի կերպարներ: Այս լուսանկարներում ամերիկաբնակ հայեր են, որոնք զարմանալի նմանությամբ կրկնօրինակել են հերոսներին: Երբեմն նույնիսկ պրոֆեսիոնալները չեն կարողանում կրկնօրինակումն անել այնպիսի նմանությամբ, ինչպես այս երիտասարդները: Սա իսկապես այն դեպքն է, երբ պետք է մի լավ տանջվել տասը տարբերություն գտնելու համար: Սա ևս մեկ անգամ փաստում է այն հանգամանքը, որ թեև «Քարե դարդն» արժանանում է քննադատությունների, այն շատ պոպուլյար է, իսկ կերպարները՝ շատ սիրված: