Յուրի Խաչատուրովը և Նիկոլայ Պատրուշևը կարևորել են ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը


17:03 , 16 նոյեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը ՌԴ-ում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական, չորրորդ հանդիպմանը: 

ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Անկախ Պետությունների Համագործակցության 25 տարին. ԱՊՀ անդամ-պետությունների կայունության և անվտանգության ժամանա­կակից մարտահրավերների և սպառնալիքների լույսի ներքո տարածաշրջանային փոխգործակցության արդի հարցերը» թեմայի շրջանակներում քննարկվել են  ոչ ավանդական կրոնական հոսանքների տարածման հակազդմանը, անօրինական միգրացիայի դեմ պայքարին, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովմանը ևտվյալ ոլորտում ԱՊՀ անդամ-պետությունների փոխգործակցության հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ