ԿԲ-ն տեղեկատվություն է ներկայացրել կենսաթոշակային ֆոնդերի, մասնակիցների և կատարողականի վերաբերյալ


16:46 , 16 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը տեղեկատվություն է ներկայացրել կենսաթոշակային ֆոնդերի, մասնակիցների և կատարողականի վերաբերյալ։

Այսպես՝ ՀՀ ռեզիդենտ կազմակերպություններ հանդիսացող և ՀՀ ԿԲ կողմից կարգավորվող կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներն են.

1.      «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն: Որպես պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ լիցենզավորվել է 19/11/2013թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Բաժնետերերն են ֆրանսիական «AMUNDI ASSET MANAGEMENT» ընկերությունը՝ 51% մասնակցությամբ և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը՝ 49% մասնակցությամբ: Ֆրանսիական Ամունդին աշխարհում կառավարման ներքո ունի ավելի քան 5 տրլն ԱՄՆ դոլար:

2 . «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն: Որպես պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ լիցենզավորվել է 29/11/2013թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Բաժնետերերն են ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերությունը (C-QUADRAT Investment AG)՝ 74.9 տոկոս մասնակցությամբ և գերմանական «Տալանքս Ասեթ Մենեջմենթ» (Talanx Asset Management GmbH) ընկերությունը՝ 25.1 տոկոս մասնակցությամբ: Խումբն ամբողջ աշխարհում կառավարման ներքո ունի ավելի քան 130 մլրդ ԱՄՆ դոլար:

Կենսաթոշակային Ֆոնդերի մասնակիցների թիվը  կազմում է շուրջ 155 000 մարդ, որից 65 000 պետական համակարգի մասնակիցներ են: Մնացած 90 000 մասնակիցը մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ են:

Ֆոնդերի եկամտաբերությունը ստեղծման պահից կազմում է 25.9% (1 փայի գինը ստեղծման պահին 1000 դրամից աճել է մինչև 1259 դրամ):

Ֆոնդերի եկամտաբերությունը 2016 թվականի առաջին տասն ամիսների ընթացքում կազմում է 14.4% տարեկանացված: Հատկանշական է, որ ֆոնդերի ստեղծման պահից սկսած մինչ 2016 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածի գնաճը կազմել է ընդամենը 2%, ինչը նշանակում է, որ ֆոնդերը ապահովել են քաղաքացիների խնայողությունների իրական աճ:

Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները /31.10.2016թ. դրությամբ/


 
Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը 31.10.2016թ. դրությամբ (NAV)

 
1.      Պետական պարտատոմսեր: Կենսաթոշակային համակարգի ակտիվների 41%-ը կամ 23.3 մլրդ դրամը տեղաբաշխված են ՀՀ պետական պարտատոմսերում:

2. Կենսաթոշակային համակարգի ակտիվները տեղաբաշխված են նաև բանկերում և ոչ պետական արժեթղթերում, որոնք ուղղվում են ՀՀ տնտեսության ֆինանսավորմանը, այդ թվում.

–  Բանկային ավանդներ: Համակարգի ակտիվների 29%-ը կամ շուրջ 17.0 մլրդ դրամը տեղաբաշխված են բանկերում: Այս երկարաժամկետ ներգրավված միջոցները բանկերին հնարավորություն են տալիս ավելի երկարաժամկետ ներդրումներ անել տնտեսության մեջ՝ հատկապես ՓՄՁ ոլորտում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ