Զորքերի միացյալ խմբավորում ստեղծելով՝ Ռուսաստանը փորձում է Հայաստանին ներքաշել իր ընդհանուր խնդիրների մեջ. Խ. Քոքոբելյան


16:03 , 16 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ-ՌԴ զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու համաձայնագրին:

«ՌԴ-ն սրանով հերթական անգամ պաշտոնապես փորձում է ներքաշել իր ընդհանուր խնդիրների մեջ»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը:

Քոքոբելյանի խոսքով՝առաջին հայացքից հստակ գրված չէ մինչև այս պահը, թե ինչ է իրենից ներկայացնելու այդ համաձայնագրով ստեղծվող ստորաբաժանման գործառույթը:

«ՌԴ նախագահի հրամանագրից կարծես թե ինչ-որ բան երևում է, այսինք՝ երկու պետություններին սպառնացող կովկասյան տարածաշրջանում արտաքին վտանգի մասին է դա»,- ասաց պատգամավորը, ապա նշեց, որ դեռևս սեպտեմբերի 6-ին, պաշտպանության նախկին նախարարի պաշտոնավարման ընթացքում հարցում է ուղարկել ՊՆ՝ ճշտելու, թե ինչ է իրենից ներկայացնում այդ համաձայնագիրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ