15:16 , 16 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Գերմանիայի հետախուզական ծառայության ղեկավար Հանս Ջորջ-Մաասենը պատասխանել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալներին աջակցելու վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի` Գերմանիային ուղղված մեղադրանքներին:
Ըստ թուրքական Haberturk թերթի կայքի` Մաասենը Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անհիմն է որակել PKK-ի զինյալներին օժանդակելու վերաբերյալ թուրքական կողմի մեղադրանքները: Մաասենը հայտարարել է, որ իրենք Թուրքիայի հետախուզական ծառայության հետ հաջող համագործակցություն են ծավալում ահաբեկչության դեմ` ավելացնելով, որ PKK-իհարցում ևս տարիներ շարունակ համատեղ պայքար են իրականացնում: