Որևէ խանգարող հանգամանք չկա. Վահրամ Բաղդասարյանը՝ Վիգեն Սարգսյանի ՀՀԿ-ին անդամացելու մասին


14:49 , 16 նոյեմբեր, 2016

Որևէ խանգարող հանգամանք չկա. Վահրամ Բաղդասարյանը՝ Վիգեն Սարգսյանի ՀՀԿ-ին անդամացելու մասինAysor.am-ը գրում է.

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ անդամակցելու հարցում ոչ մի խանգարող հանգամանք չկա, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Ես ավելի քան, նորմալ եմ վերաբերում այդ որոշմանը։ Այս պարագայում դա անձամբ Վիգեն Սարգսյանի որոշելու խնդիրն է, և եթե նա դիմի, մենք կքննարկենք այս հարցը։ Որևէ խանգարող հանգամանք չկա։ Այլ խնդիր է երբ խոսքը որևէ ուժային կառույցի՝ ասենք հարկային տեսչության կամ քննչական կոմիտեի մասին է, այնտեղ կարող են կուսակցական խտրականություն դնել, իսկ բանակն այդ կատեգորիան չէ», - ընդգծեց նա։

Վահրամ Բաղդասարյանը նաև հավելեց, որ առհասարակ ճիշտ կլիներ, եթե 3 միլիոնանոց երկրում առհասարակ 120 կուսակցություն չլիներ։