Վիգեն Սարգսյանն առնչություն չունի Ազատության պողոտայում ընթացող շինարարության հետ. ՊՆ խոսնակ


14:42 , 16 նոյեմբեր, 2016

Վիգեն Սարգսյանն առնչություն չունի Ազատության պողոտայում ընթացող շինարարության հետ. ՊՆ խոսնակBarometer.am-ը գրում է.

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է այն տեղեկությունը, թե ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ազատության պողոտայում առանձնատուն է կառուցում։

""Ժամանակ" օրաթերթի նոյեմբերի 16-ի համարում "Դղյակի սիրահարը" վերնագրով հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կամ նրա հետ փոխկապակցված որևէ անձ առնչություն չունեն նշված տարածքում ընթացող շինարարության հետ:

Համաձայն "Զանգվածային լրատվության մասին" ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի` հերքման պահանջն ուղարկվել է տեղեկատվությունը հրապարակած լրատվամիջոցին",- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա: