12:50 , 16 նոյեմբեր, 2016
Newmag.am-ը գրում է.
60.000-ի հասնող անձնակազմով, 50-ից ավելի ուղղաթիռով, օդանավով, 150-ից ավելի տանկով, զրահատեխնիկայով և հրթիռահրետանային 700 համալիրներով վարժանքի մասին Ալիևի կառավարությունը նախապես չի զգուշացրել հայկական կողմին և միջնորդներին: Բաքուն այս կերպ կոպտորեն խախտել է սպառազինությունների վերահսկման միջազգային պարտավորությունները:
Զորավարժության նախօրեից Արցախի հյուսիս-արևելքի ուղղությամբ ՊԲ առաջապահ դիրքերի ինտենսիվ արկակոծումն ապրիլի ագրեսիայից հետո առաջինն էր: Ալիևը մոռացել է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում լարվածության սրման անթույլատրելիության մասին պայմանավորվածությունների մասին ու անտեսելով էսկալացիայից խուսափելու միջնորդների ջանքերը, տապալում է բանակցային գործընթացը: Գերակայող հայկական թեզերին Ադրբեջանի նախագահը փորձում է հակազդել «մկանների ցուցադրությամբ»:
Կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի այսպիսի ներգրավվածությամբ ծախսատար զորավարժությունն անցկացվում է ադրբեջանական տնտեսության անկման պայմաններում: Այս գնով Ապշերոնում իշխանությունը նվազագույնը երկու ուղղությամբ նաև ներքին լսարանն է թիրախավորել` անպարտելիություն ներկայացնելով ու փորձելով զսպել սոցիալական բողոքի ալիքը: Տհաճ հարցերից խուսափելու` Բաքվի իշխանությունների նոր միջոցը «Ռազմական դրության մասին» օրենքի փոփոխության նախաձեռնությունն է, որին, ըստ ադրբեջանական ընդդիմադիր շրջանակների, կհետևի մեդիայի ճնշումների նոր փուլ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ