ՄԱԿ. Նիգերիայի հյուսիսում սովից մահանում է 75 հազար երեխա


22:38 , 16 նոյեմբեր, 2016

ՄԱԿ. Նիգերիայի հյուսիսում սովից մահանում է 75 հազար երեխաAysor.am-ը գրում է.

ՄԱԿ-ում նշում են, որ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում Նիգերիայի Բոռնո հյուսիսարևելյան նահանգում սովից կարող է մահանալ առնվազն 75 հազար երեխա, կազմակերպությունը կարող է գլուխ չհանել այնտեղ ստեղծված հումանիտար ճգնաժամից,  հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ՄԱԿ-ի հումանիտար ծրագրերի համակարգող Պետեր Լունդբերգի խոսքով՝ տարածաշրջանում, որտեղ  վերջերս տեր ու տնօրինություն էր անում «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորումը, օգնության կարիք ունի առնվազն 14 մլն մարդ:

Ինչպես նշել է Լունդբերգը, իսլամիստներից ազատագրված տարածքներում կարիքավորներից մոտ 400 հազարը դեռահաս է:
Նիգերիայի հյուսիս-արևելքում կառավարական զորքերի հետ ջիհադականների յոթնամյա հակամարտության ընթացքում զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, տեղի մոտ 2 մլն բնակիչ փախստական է դարձել: