Միշել Օբամային «կրունկներով կապիկ» անվանած քաղաքապետը հեռացվել է պաշտոնից


12:28 , 16 նոյեմբեր, 2016

obama638_smallAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Արևմտյան Վիրջինիայի նահանգի Քլեյ քաղաքի ղեկավարն ազատվել է պաշտոնից սոցցանցում ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամայի հասցեին արված վիրավորական գրառման հետևանքով. հայտնում է Associated Press-ը:

«Ռասայական անհանդուրժողականությունը տեղ չունի մեր համայնքում»,- ասել է քաղաքի խորհրդի անդամ Ջեյսոն Հուբարդը:

Քլեյի քաղաքապետ Պամելա Թեյլորն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո գրառում էր կատարել, որտեղ Միշել Օբամային համեմատել էր ԱՄՆ-ի նոր առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ:

«Ինչ լավ է, որ Սպիտակ տանը կտեսնենք նորաձև, գեղեցիկ և արժանապատիվ առաջին տիկնոջ: Ես հոգնել եմ տեսնել կրունկներով կապիկի»,- գրել է Թեյլորը: