Ֆրանսիան հանդես Է գալիս Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու օգտին. Օլանդ


11:56 , 16 նոյեմբեր, 2016

Ֆրանսիան անհրաժեշտ Է համարում շարունակել Ռուսաստանի հետ բարձր մակարդակի երկխոսությունը, քանի որ երկու երկրներն ընդհանուր շահեր ունեն համաշխարհային քաղաքականության մի շարք հիմնախնդիրների շուրջ։ Այս մասին  հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը France 24, TV5 հեռուստաալիքներին և RFI ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ինչպես նշել Է Օլանդը, այդ հարցում ինքը համաձայն Է ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի հետ, որը հանդես Է գալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավելի սերտ երկխոսություն սկսելու օգտին: «Անկեղծ ասած, նա իրավացի Է: Այդ տեսակետից ոչինչ չի փոխվել Օբամայի հետ համեմատությամբ, որը նույնպես վարում Էր այդ երկխոսությունը: Ես ինքս Էլ դա պաշտպանում եմ»,- ասել Է Ֆրանսիայի նախագահը:

«Մենք պետք Է խոսենք Վլադիմիր Պուտինի հետ,- հավելել Է Օլանդը:- Մենք ընդհանուր շահեր ունենք Ռուսաստանի հետ: Դա Սիրիայի ճգնաժամից ելք գտնելու ուղիների որոնումն Է, Մինսկի համաձայնությունների իրագործումը, որի վրա մենք աշխատում ենք Անգելա Մերկելի և Պյոտր Պորոշենկոյի հետ միասին, ընդհանուր շահեր կան ահաբեկչության դեմ մղվող պայքարի ոլորտում»։