11:40 , 16 նոյեմբեր, 2016
Armsport.am-ը գրում է.
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս UFC-ի չեմպիոն Կոնոր Մակգրեգորի հետ համեմատություննները:
«Ես չգիտեի, որ Մակգրեգորին ոչ ոք չի հաղթել, որ նա լավագույնն է MMA-ում արդեն 20 տարի և աշխարհի չեմպիոն է հինգ քաշային կարգերում: Ես տեղյակ չէի, որ նման բան կա: Այնպես որ, ինձ տեղյակ պահեք, եթե նրան կոչում ենք MMA-ի Ֆլոյդ Մեյվեզեր:
«Ես լեգենդ եմ, կենդանի լեգենդ: Կարծում եմ` Կոնորը պետք է շարունակի անել այն, ինչ անում է, բայց մի համեմատեք նրան ինձ հետ, դա անհարգալից է:
Ես փիղ եմ, իսկ փղերը չեն վիճում մրջյունների հետ: Փիղն այնքան մեծ է, որ չի նկատում նրանց», - ամերիկացի բռնցքամարտիկի խոսքն է փոխանցել foxsports.com-ը: