Պուտինը պաշտոնից ազատել է ձերբակալված նախարարին


11:32 , 16 նոյեմբեր, 2016

 Պուտինը պաշտոնից ազատել է ձերբակալված նախարարինYerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին. հայտնում է ТАСС-ը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը գնացել է այդ քայլին վստահությունը կորցնելու պատճառով: 

Հիշեցնենք, որ  ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը ձերբակալվել է 2 մլն դոլար կաշառք վերցնելու պահին: