11:24 , 16 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Ամերիկյան Օկլահոմա նահանգի Օկլահոմա սիթի քաղաքի օդանավակայանի տարածքում հրաձգություն իրականացնելու մեջ կասկածվող տղամարդուն հայտնաբերել են մահացած, հայտնում է Gazeta.ru-ն
Հաղորդվում է, որ կասկածյալին գտել են օդանավակայանի ավտոկայանատեղիում կայանված մեքենայում: Ոստիկանների վարկածներից մեկի համաձայն՝ նա ինքնասպան է եղել:
Օկլահոմայի օդանավակայանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել: Ոստիկանները վստահ են, որ հարձակումը կանխամտածված է եղել: