11:00 , 16 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցի կապակցությամբ անցկացվել է բողոքի ակցիա, որը վերաճել է զանգվածային անկարգությունների:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Աթենքի կենտրոնում հավաքված ցուցարարներն իրավապահների ուղղությամբ դյուրավառ նյութերով լի շշեր են նետել: Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել անկարգություններին վերջ տալու համար: Հաղորդվում է մի քանի ձերբակալվածի մասին:
Լրագրողների ունեցած տվյալներով՝ բողոքի ակցիային մասնակցել է մոտ 7.000 մարդ և, չնայած ոստիկանության արգելքին, նրանք երթ են կազմակերպել դեպի Միացյալ Նահանգների դեսպանատուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ