Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ական կդառնա. ՀԺ


08:30 , 16 նոյեմբեր, 2016

Երեկ ուշ երեկոյան  ՀՀ պաշտպանության նախարար  Վիգեն Սարգսյանը  ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման  ժամանակ  պաշտոնապես հայտարարել է, որ  պատրաստվում է  ՀՀԿ առաջիկա համագումարի ժամանակ  անդամակցել ՀՀԿ-ին. գրել է «Հայկական ժամանակ»-ը:

ՀՀԿ-ի համագումարը տեղի է ունենալու  նոյեմբերի 26-ին։ Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ  մինչ  այժմ երբեք չի եղել  որևէ կուսակցության անդամ ու  նույնիսկ մինչ նախարար նշանակվելը, զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, ներքին պարտավորվածություն չի ունեցել անդամակցել  ՀՀԿ-ին։  Սակայն նախարարի պաշտոնը քաղաքական է և  ենթադրում է քաղաքական պատասխանատվություն, ուստի ճիշտ է համարում ՀՀԿ-ին անդամակցելը։  Կատակով հնչած հարցին, թե տեղյա՞կ է արդյոք՝  ՀՀ վարչապետ,,  առայժմ անկուսակցական  Կարեն կարապետյանն է՞լ է  անդամակցելու ՀՀԿ-ին,  Վիգեն Սարգսյանը կատակով պատասխանել է՝ «Չգիտեմ»։  Նախարարը «չգիտի», բայց  բոլորը գիտեն, որ անդամակցելու է և հենց այդ նույն օրը։