05:49 , 16 նոյեմբեր, 2016
Ամերիկյան Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում 16-ամյա դեռահասը դանակով հարձակվել է Յուտա նահանգի Օրեմ քաղաքի դպրոցներից մեկի տղաների խմբի վրա։
Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը՝ ընդգծելով, որ հարձակման հետևանքով վիրավորվել է 5 մարդ։ Միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով առավոտյան ժամերին, տղամարդկանց հանդերձասրահում։
Մի շարք տուժածների վիճակը գնահատվում է որպես կրիտիկական։ Կասկածյալը 16 տարեկան է, նրան ձերբակալել են։ Միջադեպից հետո ոստիկանությունը շրջապատել է դպրոցը։