«WikiLeaks»-ի հիմնադրի հարցաքննությունն ավարտվել է


05:22 , 16 նոյեմբեր, 2016

Image resultOperativ.am-ը գրում է.

Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ավարտվել է «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հարցաքննությունը, ում Շվեդիայում կասկածում են բռնաբարության մեջ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Շվեդիայի դատախազությանը: 

Նշվում է, որ  շվեդ դատախազները հարցաքննության որևէ մանրամասներ չեն հայտնել՝ Շվեդիայի և Էկվադորի իրավաբանական պրակտիկայի գաղտնիության կանոններից ելնելով։

Հետագա քայլերի մասին որոշումը դատախազությունը կընդունի, երբ Էկվադորից ստանա հարցաքննության գրավոր արդյունքները։