Ցիպրասը պահանջել է Կիպրոսից դուրս բերել թուրքական զորքերը


02:47 , 16 նոյեմբեր, 2016

Image resultBBC-ի փոխանցմամբ՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ կողմ է արտահայտվել Կիպրոսի օկուպացված տարածքներից թուրքական զորքերի դուրս բերման օգտին։

«Կիպրական խնդիրը միջազգային խնդիր է։ Արդեն 42 տարի է, ինչ կա ապօրինի ներխուժման ու օկուպացման խնդիր։ Մենք երկու կողմին կոչ ենք անում գտնել որոշում։ Կիպրոսի ողջ ժողովուրդը պետք է ապրեն ազատության պայմաններում։

Մենք աջակցում ենք Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին ու մտադիր ենք Թուրքիայի հետ խոսել միայն երաշխիքների մասին։ Ես կարծում եմ, որ արդար ու կենսունակ որոշումն այն է, որ չլինեն զորքեր։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դեր է խաղում, սակայն դա իմ պարտականությունը չէ համոզել նրան»,- ասել է Ցիպրասը։