Պյոտր Պորոշենկոյին հարցաքննության են կանչել դատախազություն


02:13 , 16 նոյեմբեր, 2016

Image resultOperativ.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին նոյեմբերի 29-ին Ուկրաինայի գլխավոր դատախազություն հարցաքննության են կանչել որպես Մայդանի ակտիվիստների դեմ հանցագործությունների մասին գործով ականատես։

Այս մասին գրում է НИАН-ը՝ հղում տալով Գլխավոր դատախազության հատուկ հետաքննությունների բաժանմունքի ղեկավար Սերգեյ Գորբատյուկի կատարած հայտարարությանը:

Նա մասնավորապես նշել է, որ նախագահը կներկայանա  ու ցուցմունք կտա, բայց հարցաքննությունը հետաձգվում է: