ԵԱՏՄ նիստի ժամանակ կքննարկվի Մաքսային օրենսգրքի նախագիծը


23:33 , 15 նոյեմբեր, 2016

arm145493798964Araratnews.am-ը գրում է.

ՌԴ կառավարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը նոյեմբերի 16-ին տեղի է ունենալու Մոսկվայում, քննարկվելու է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի նախագիծը:

Ակնկալվում է, որ ԵԱՏՄ երկրների նախագահների կողմից մաքսային օրենսգրքի վավերացումը տեղի է ունենալու ընթացիկ տարվա դեկտեմբերին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի  նիստում: