23:26 , 15 նոյեմբեր, 2016
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ քննարկել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պահպանման անհրաժեշտությունը։
Կողմերը քննարկել են նաև ահաբեկչության դեմ պայքարում հետախուզական տեղեկատվություն փոխանակելու հարցը։ Օբաման հայտարարել է.
«Մենք քննարկել ենք ՆԱՏՕ-ի հետախուզական տեղեկատվության փոխանակումը, որպեսզի կանխվեն ահաբեկչական հարձակումները, ինչպես նաև պահպանվեն պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանն ու Ուկրաինան ամբողջովին չեն կատարել մինսկյան համաձայնագրերը»։
Ավելի վաղ Բարաք Օբաման կողմ է արտահայտվել Հունաստանի պարտքային բեռի մեղմացմանը։