Չգրված օրենք կա, որ հրամանատարներին չեն դատում. Արթուր Աղաբեկյան


23:20 , 15 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն անդրադառնում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանը, Սամվել Բաբայանի՝ առաջնագծի մասին հայտարարություններին, «Մարտիկ» հիմնադրամի միջոցներին, «1000 դրամ նախագծին», իր ապաքաղաքական ապագային և այլ հարցերի: 

-Պարո՛ն Աղաբեկյան, բանակում իրականացված այս փոփոխությունները` Սեյրան Օհանյանի պաշտոնանկություն, Խաչատուրովի` ԱԽ տեղափոխություն, ՊՆ-ում քաղաքացիական անձանց ներգրավում, ինչպե՞ս եք գնահատում:

-Ցանկություն չունեմ քաղաքական գնահատականներ տալու: Սեյրան Օհանյանն իմ ընկերն է, նրա հետ առ այսօր էլ շարունակում եմ հանդիպել, խոսել, Սեյրան Օհանյանը մեծ ավանդ ունի մեր բանակի կայացման գործում: Մովսես Հակոբյանը մարտական ընկերս է, 93-94թթ. ռազմական գործողությունների ժամանակ իմ ողջ ձախ թևի հրամանատարն է եղել, և վստահ եմ, որ փայլուն է կատարելու իր առաքելությունը:

-Իսկ պաշտոնանկությունից հետո հանդիպե՞լ եք Սեյրան Օհանյանի հետ:

- Իհարկե, ոնց կարող էի չհանդիպել:

-Ձեզ հայտնե՞լ է իր ծրագրերի մասին, որովհետև իրեն կապում են ընդդիմադիր դաշտի ինչ-ինչ պրոյեկտների հետ:

-Ինձ թվում է՝ այդ կապողները երբեք Սեյրան Օհանյանից չեն լսել Սեյրան Օհանյանի հետագա անելիքների մասին: Կարծում եմ՝ մի օր նա իր հետագա անելիքների մասին կհայտարարի:

-Ինքը միայն ասել էր, որ իրեն ոչ ոք ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը չի առաջարկել և որ չի պատրաստվում ստանձնել այն: Այստեղ նեղացածության ելևէջներ չե՞ք զգում:

-Չեմ կարծում, չեմ ուզում նման ձևակերպում տալ: Հիմա, որ ինձ էլ առաջարկեին ՀԱՊԿ-ի հրամանատար, հաստատ կմերժեի:

-Ինչո՞ւ:

-Դա կարևոր չէ, համարում եմ, որ Սեյրան Օհանյանը դեռ անելիք ունի:

-«1000 դրամ նվիրատվություն» նախագիծը հայ հասարակության կողմից մեծ քննադատության արժանացավ: Ձեր գնահատականը:

- Ես ուսումնասիրել եմ Մեծ Բրիտանիայի փորձը, ԱՄՆ-ի բանակը, Իրանի բանակը, Իրաքի նախկին վարչակազմի օրոք իրենց Զինված ուժերը: Ես փորձել եմ հասկանալ՝ վերջը մեխը ո՞րն է ու շեշտը ինչի՞ վրա դնենք մեր այս՝ քիչ մարդկային ու ֆինանսական ռեսուրսներով ու այս աշխարհագրական դիրքի մեջ գտնվող բանակին առավելություն տալու համար: Մենք ուշացել ենք այս նախագիծը կյանքի կոչելու առումով, բայց լավ է ուշ, քան ավելի ուշ: Ի սեր Աստծո, մի հատ վերցրեք, նայեք` պաշտպանությանը հատկացված միջոցները քանի՞ տոկոս են կազմում ՀՆԱ-ի, և մենք կհասկանանք,որ խախտել ենք բոլոր միջազգային չափորոշիչները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ