Օլանդի առաջարկով Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը կարող է երկարաձգել մինչև 2017-ի մայիս


23:05 , 15 նոյեմբեր, 2016

Օլանդի առաջարկով Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը կարող է երկարաձգել մինչև 2017-ի մայիսBarometer.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է անցյալ տարվա փարիզյան ահաբեկչությունից հետո երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել մինչև 2017 թվականի մայիսը, հայտնում է Agence France Presse-ը:

Oրեր առաջ արտակարգ դրությունը երկարաձգելու մտադրության մասին հայտնել էր նաև երկրի վարչապետ Մանուել Վալսը` նշելով, որ որոշում կայացնելիս հաշվի է առնվելու այն, որ շուտով սկսվելու է նախագահական արշավը, և երկրում բազմաթիվ հանրահավաքներ են լինելու:

Հիշեցնենք, որ արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է 2015-ի նոյեմբերի 13-ին երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ և երեք անգամ երկարաձգվել է: