22:21 , 15 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Հալեպի թաղամասերը մեկամսյա հարաբերական դադարից հետո այսօր կրկին զանգվածային ռմբակոծության են ենթարկվել:
Ինչպես հաղորդում է DW.com-ը` վկայակոչելով մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալները, ավիահարվածներ են հասցվել Հալեպի միանգամից մի քանի թաղամասերում: Ավիահարվածների հետևանքով վերջին մեկ օրում Սիրիայի հյուսիսում 3 հիվանդանոց է վնասվել , որի հետևանքով 3 մարդ է վիրավորվել: