21:58 , 15 նոյեմբեր, 2016
Yerkir.am-ը գրում է.
Թուրքական մամուլը լայնորեն արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած համաձայնագրին, որով հավանություն է տրվել Կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական միացյալ զինուժի ստեղծմանը:
Թուրքական Hurriyet-ը «Ընդլայնվում է ՌԴ-ի ազդեցությունը» վերնագրված հոդվածում ներկայացրել է համաձայնագրի պայմանները՝ հիշեցնելով 1995 թվականից ի վեր Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի մասին:
Համաձայնագրին արձագանքել է նաև Sondakika-ն: Նշելով, որ Ուկրաինայից ու Սիրիայից հետո Ռուսաստանն իր ազդեցությունը ուժեղացնում է նաև Կովկասում, կայքը գրել է. «Հայաստանի պաշտպանական ռազմավարության մեջ պայմանագրի մակարդակով ներկայություն ունեցող Ռուսաստանը շրջապատել է Թուրքիան»:
Ըստ կայքի տեղեկությունների` այս համաձայնագրի համաձայն` ստեղծվելիք միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվելու է Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի կողմից՝ Ռուսաստանի հաստատմամբ, իսկ պատերազմական գործողությունների ժամանակ հրամանատարությունն անցնելու է ռուսական կողմին: