Եգիպտոսի նախկին նախագահի դեմ մահապատժի դատավճիռը չեղարկվել է


21:23 , 15 նոյեմբեր, 2016

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի դեմ մահապատժի դատավճիռը չեղարկվել է: ԻՆչպես հաղորդում է BBC-ն, նման որոշում է կայացրել երկրի Գերագույն դատարանը:

Նախկին նախագահի դեմ մահապատժի դատավճիռ էր կայացվել 2015թ. մայիսի 16-ին՝ բանտից զանգվածային փախուստի մասնակցելու մեղադրանքով: Այժմ սույն գործի հանգամանքները պետք է նորից ուսումնասիրվեն:

Հիշեցնենք, Եգիպտոսի դատարանը 2015թ. ապրիլի 21-ին Մուրսիին և «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության առաջնորդներին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում են 2012թ. դեկտեմբերին նախագահական նստավայրի դեմ անկարգությունների ժամանակ ցուցարարներին սպանելու մեջ: