19:52 , 15 նոյեմբեր, 2016
Barometer.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բաժանվում է ամուսնուց՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնից, այս մասին հայտնում է Christian Times Newspaper-ը:
Թերթը հրապարակել է հայցադիմումը, որն, իբր, ներկայացվել է նյույորքյան Ուեսթչեսթեր շրջանի Գերագույն դատարան:
Որպես բաժանման պատճառ նշվել է՝ "անորոշ տարաձայնությունները":
Նշվում է, որ զույգին վաղուց էին միավորում միայն գործնական հարաբերությունները, և հիմա, ընտրություններում Հիլարիի պարտությունից հետո, զույգը որոշել է պաշտոնապես ամուսնալուծվել:
Քլինթոններից ոչ ոք դեռևս այս նորությունը չի մեկնաբանել:
Նշենք նաև, որ Christian Times Newspaper-ը դեռևս չի լրացնում վստահելի աղբյուրների շարքը: