Երկրպագուները պահանջում են Օբամեյանգ-Մխիթարյան զույգին. MEN


19:26 , 15 նոյեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Ձմեռային տրանսֆերային  պատուհանի բացմանը դեռ շատ կա, սակայն մանչեսթերյան ակումբի երկրպագուներն արդեն պահանջում են փոփոխություններ թիմում:

Manchester News Evening-ի անցկացրած հարցումից պարզ է դարձել, որ երկրպագուները պահանջում են լուրջ փոփոխություններ, ընդհուպ՝ գլխավոր մարզչի պաշտոնանկություն:

Երկրպագուներից շատերը պահանջում են, որպեսզի ձմռանն ակումբը գնի Օբամեյանգին՝ ակնարկելով, որ թիմում կարող է հրաշալի գործել Օբամեյանգ-Մխիթարյան գերարդյունավետ զույգը: Ի դեպ, երկրպագուների չնչին տոկոսն է ցանկություն հայտնել, որպեսզի Մխիթարյանը հեռանա:

Երկրպագուները ցանկանում են թիմում տեսնել նաև այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիսք են Իսկոն, Դիեգո Գոդինը, Ֆաբի Էնրիկեն և այլք: