18:58 , 15 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի նախ Պակիստան, այնուհետ` Ուզբեկստան, փոխանցում է РосБалт-ը:
Նոյեմբերի 16-17-ը Էրդողանը Պակիստանում կհանդիպի երկրի նախագահ Մամնուն Հուսեյնի և վարչապետ Նավազ Շարիֆի հետ:
Ուզբեկստան պաշտոնական այցի շրջանակում նոյեմբերի 17-18-ն Էրդողանը կհանդիպի երկրի նախագահի պաշտոնակատար Շավքաթ Միրզիյոևի հետ և կքննարկի տարածաշրջանային մի շարք հարցեր: