18:24 , 15 նոյեմբեր, 2016
Yerkir.am-ը գրում է.
Ֆրանսիական Les Echos պարբերականը հրապարակել է աշխարհի` ամենաբարձր վարձատրվող նախագահների ցուցակը. հայտնում է Газета.ру-ն:
Առաջին տեղում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով տարեկան ստանում է 400 000 դոլար, երկրորդում`Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ով ստանում է 260 000 դոլար: Երրորդ տեղում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով տարեկան վաստակում է 234 000 դոլար:
Նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցուցակում զբաղեցնում է 9-րդ տեղը` տարեկան վաստակելով 136 000 դոլար: Պուտինից քիչ վաստակում է միայն Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին` 120 000 դոլար: