18:09 , 15 նոյեմբեր, 2016
Newmag.am-ը գրում է.
Գործվածքե հագուստը թրենդային է դեռ նախանցած սեզոնից: Օversize ժակետներն այս տարի նույնպես առաջատար են համարվում: Նորաձև կանայք իրենց զգեստապահարանում անպայման պետք է ունենան գործած տաք ժակետ, բլուզ, զգեստ, ժիլետ՝ ըստ ճաշակի: Նորաձև են նաև հագուստի վրա արված ասեղնագործությունները:
Առաջին հայացքից գիշերազգեստ հիշեցնող զգեստները նույնպես շատ նորաձև են: Հետաքրքիր են նայվում ատլասից և գիփյուռից կարված զգեստները, երբ համադրում են baker`s boot-ի հետ (բայկերական ոճի կոշիկները)»:
Նորաձևություն է վերադարձել աղջիկների սիրելի աքսեսուարը՝ չոկերը, սակայն այն ամեն տեսակի հագուստի հետ համադրել չի կարելի, նախընտրելի տարբերակն է ՝ ուսերը բաց զգեստով կամ բլուզով կրելը: Չոկեր ընտրելիս պետք է հաշվի առնել պարանոցի երկարությունն ու զգեստը, որի հետ պատրաստվում եք այն կրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ