17:49 , 15 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու ՀՀ պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած, զոհված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցում տալու մասին աղմկահարույց նախագծին:
Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա՝ պետք չէ դեմագոգիայով զբաղվել՝ ասելով, թե նրանք, ովքեր դեմ են այս օրինագծին, չեն ուզում օգնել բանակին, քանի որ խնդիրը վստահության մեջ է:
Նաիրա Զոհրաբյանը կրկին բարձրացրեց ոլորտում չարաշահումների և կոռուպցիայի հարցը, որի արդյունքում մի շարք պաշտոնյաներ ու գեներալներ աստղաբաշխական ունեցվածք են կուտակում: Պատգամավորն ընդգծեց՝ «եթե փաստեր են ուզում, ապա դրանք քիչ չեն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ