22:47 , 25 փետրվար, 2013Ամենաթանկարժեք զգեստը, որն ունի հետաքրքիր պատմություն, դա այն զգեստն է, որը կրել է Մերլին Մոնրոն 1961թ. Ջոն Քենեդիի ծննդյան տարեդարձին։ Զգեստը հենց այդպես էլ կոչվում է «Happy Birthday»: Այն կարվել է դերասանուհու հատուկ պատվերով ամերիկացի դիզայներ Ժան Լուիի կողմից։ Մերլինը նրանից խնդրել էր մի զգեստ, որը կարող էր կրել միայն ինքը։ Մինչ աշխատանքը սկսելը դիզայները նայել էր Մոնրոյի բոլոր ֆիլմերը և որոշել կարել այնպիսի զգեստ, որ դերասանու վրա կերևա ինչպես «երկրորդ մաշկ»։ Արդյունքում ստացվեց 6 հազար ադամանդներով ողողված զգեստ, որը դերասանուհու համար արժեցավ $12 հազար։ Սա այն ժամանակների համար ահռելի թիվ էր։ Իսկ վերջերս Christies աճուրդի ժամանակ այն վաճառվեց $1,6 մլն–ով։

$5,5 մլն.
Դիզայներ Դեբբի Վինգհեմի ստեղծած զգեստը կշռում է 14կգ։ Այն կարելու համար Վինգհեմին անհրաժեշտ է եղել վեց ամիս և 50 սև ադամանդ։

$8,5 մլն.
Ճապոնացի դիզայներ Յումի Կացուրայի կարած զգեստը նախորդ զգեստին զիջում է ընդամենը $500 000-ով։ Այս հարսանեկան զգեստը զարդարված է սպիտակ ադամանդներով և հազարավոր մարգարիտներով։

$9 մլն.
Երկրորդ ամենաթանկարժեք զգեստը անգլիացի դիզայներ Սկոտ Հենշելի աշխատանքն է։ Զգեստը իրենից ներկայացնում է բարակ սարդոստայն, որը զարդարված է հազարավոր ադամանդներով։ Սևամորթ մոդել Սամանտա Մումբան այն կրում էր «Սարդ–մարդը 3» ֆիլմի պրեմիերայի ժամանակ։ Միջոցառումից հետո ադամանդները հանվել են զգեստից և վերադարձվել հովանավորներին։

Աշխարհի ամենաթանկարժեք զգեստը ստեղծել է դիզայներ Ռենե Շտրաուսսը` ոսկերիչ Մարտին Կաթցի հետ միասին։ Զգեստի վերնամասը ողողված է ադամանդներով։ Այն ցուցադրվել է Luxury Brands Lifestyle Bridal show–ի ժամանակ 2006թ., բայց մինչ օրս չի գտել իր տիրուհուն:
