16:12 , 15 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է այդ երկրի առաջնության 32-րդ տուրի «Ժետիսու» – «Ակժայիկ» խաղի (0:2) շուրջ կարգապահական կոմիտեի կայացած որոշումը:
«Ժետիսուի» հայ հարձակվող Նարեկ Բեգլարյանը ՂՖՖ-ի կողմից որակազրկվել է 7 խաղով:
Նման պատժի պատճառ է դարձել հանդիպման պաշտոնատար անձանց հասցեին ասված ոչ ցենզուրային բառերը:
Հանդիպման 51-րդ րոպեին նա հեռացվել էր խաղադաշտից: 31-ամյա ֆուտբոլիստի որակազրկման սկիզբը հաշվարկվելու է հոկտեմբերի 30-ը: