15:58 , 15 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներին. հայտնում է Catholicherald.co.uk կայքը:
Ֆուտբոլիստները Սրբազան քահանայապետին իրենց ստորագրություններով խաղաշապիկ են նվիրել: Հանդիպմանը ներկա է եղել նաև Գերմանիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Ռեյնհարդ Գրինդելը:
Աղբյուրը նշում է, որ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների հետ Պապի հանդիպումը կայացել է Արգենտինայի ազգային հավաքականին պարտության մատնելուց և աշխարհի չեմպիոն դառնալուց հետո: Հռոմի Պապը հայտնի է ֆուտբոլի հանդեպ իր սիրով, նա արգենտինական «Սան Լորենցո» ակումբի մեծ երկրպագու է:
Նշվում է, որ ֆուտբոլիստների հանդիպումը Պապի հետ կայացել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ ընկերական խաղից առաջ:
- See more at: http://araratnews.am/hromi-papn-ehndunel-e-germaniayi-futboli-azgayin-havakhakani-andamnerin-lusankarner/#sthash.Iw9AjiZT.dpuf