«Հարուստը գրող էլ չի տա, էս ժողովուրդը ե՞րբ պիտի հասկանա, որ ինքն ա իրան պահողը». Սեյրան Սարոյանը՝ «1000» դրամների նախագծի շուրջ աղմուկի մասին (տեսանյութ)


14:54 , 15 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Խորհրդարանում շարունակվում են թեժ քննարկումները բանակում հաշմանդամություն ձեռք բերած, զոհված զինվորների ընտանիքներին հատուցում տալու հարցով հիմնադրամ ստեղծելու շուրջ:

Նախագծի վերբերյալ իր տեսակետը հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Ըստ նրա՝ նախագիծը պետք է առանց մի բառ ասելու ընդունվեր, այնինչ երկու օր է «ոմանք քննադատում են, հարցախեղդ անում պաշտպանության նախարարին»:

«Հենց փորձեցին ժողովրդի օգտին մի բան անել` էլ գող կատու, էլ քաչալ շուն, էլ ով ինչ գողցավ բանակից: Հիշեցին, թե ով ոնց տները սարքեց, ով բանակից տուշոնկա գողցավ: Բանակից ով ինչ գողցավ կերավ, մեկ ա քթերից դուրս ա գալու: Իրանց քթերից էլ դուրս չգա, երեխեքի քթերից ա դուրս գալու: Հլա ես չեմ տեսել, որ բանակից գողցողները հանկարծ կրակի մեջ չընկնեն, կամ էրեխեքն են նարկաման դառնում... Նենց որ`էտ թողեք Աստծո հույսին: Ավելի լավ ա Աստված պատժի, քան դատախազը»,- մանրամասնեց գեներալը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ