Սթիվեն Ֆրայը դերասան է, գրող, հեռուստա և ռադիոհաղորդավար, քաղաքացիական իրավունքների պաշտպան և առհասարակ Մեծ Բրիտանիայի ազգային արժեքներից մեկն է: Սակայն նրա կյանքի ընթացքում քիչ չեն եղել նաև անկումները:
Նա հասցրել է բանտ ընկնել, երկու անգամ ինքնասպանության փորձ է կատարել և երկար ժամանակ տառապել դեպրեսիայից ու նյարդային խանգարումներից: Տարիներ անց, երբ նա հաղթահարել էր կյանքի դժվար փուլերը, մի դեռահաս աղջիկ նրան նամակ գրեց՝ խնդրելով պատմել, թե ինչն է օգնել իրեն հոգեկան հավասարակշռություն ձեռք բերել: Սթիվեն Ֆրայը պատասխանեց աղջկա նամակին ու պատմեց, թե ինչպես կարելի է գտնել լույս սեփական հոգում, երբ թվում է, թե մութ ժամանակները չեն ավարտվելու: Ահա և այդ նամակը.
«Թանկագին Կրիստել,
Ինձ համար ցավալի է լսել, որ կյանքն այս պահին քեզ ոչնչով չի ուրախացնում: Աստված վկա, ես գիտեմ, թե որքան դժվար է, երբ ոչ մի բան այնպես չի դասավորվում և ոչինչ չի ուրախացնում: Վստահ չեմ, որ իմ խորհուրդը կօգնի քեզ, քանի որ թեև խորհուրդները բարի մտադրություններով են տալիս, բայց դրանցից երբեմն հոգին ավելի է կծկվում, քանի որ դրանք հիշեցնում են, որ դու ի վիճակի չես ինքդ քեզ օգնել, ինքդ քո անձի հանդեպ այնքան սեր դրսևորել, որքան դա անում են քեզ շրջապատողները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
