15:16 , 15 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում հայտարարված ընդմիջման ընթացքում Երեւանի «Բանանց» ակումբը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը թիմի 4 ֆուտբոլիստների հետ:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, չեղարկվել են պաշտպան Սոսլան Կաչմազովի, Յասմին Մեցինովիչի, կիսապաշտպան Զավեն Բադոյանի եւ հարձակվող Ացամազ Բուրաեւի հետ կնքած պայմանագրերը:
Ի դեպ, վերը նշված ֆուտբոլիստներից երեքը թիմի հիմնական կազմի խաղացողներ էին, իսկ Զավեն Բադոյանը Հայաստանի հավաքականի անդամ է, սակայն վերջերս ստացած վնասվածքի պատճառով նա չէր հրավիրվել Չեռնոգորիայի հետ խաղին: