Մոլդովայի փոխվարչապետը կայցելի Հայաստան
14:46 , 15 նոյեմբեր, 2016
Նոյեմբերի 16-ին Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան աշխատանքային այց կկատարի Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Մոլդովայի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության Նախագահը:
Նույն օրը կկայանան Հայաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: Նախատեսված է փաստաթղթերի ստորագրում: