ԼՂՀ ՊԲ-ն հերքում է հայկական անօդաչու թռչող սարքի խոցման լուրը


14:04 , 15 նոյեմբեր, 2016

ԼՂՀ ՊԲ-ն հերքում է հայկական անօդաչու թռչող սարքի խոցման լուրըAysor.am-ը գրում է.

ԼՂՀ ՊԲ-ն հերքել է ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը, թե ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծի՝ Տերտերի ուղղությամբ խոցվել է ՀՀ զինված ուժերի անօդաչու թռչող սարքը:

«Իրականությանը չի համապատասխանում այդ տեղեկատվությունը», - Aysor.am-ին ասաց ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: