Գերմանիայում իսլամիստների դեմ լայնամասշտաբ գործողություն է իրականացվում


14:32 , 15 նոյեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Գերմանիայում տեղի է ունենում լայնամասշտաբ օպերացիա ընդդեմ ԴԱԻՇ-ի ենթադրյալ կողմնակիցների։

Միջոցառումը մեկնարկել է այսօր առավոտյան՝ տեղի ժամանակով ժ. 6.30-ին, դաշնային 10 հողերում։

Արդեն կատարվել են խուզարկություններ ավելի քան 200 բնակարաններում և գրասենյակներում, որոնք պատկանում են արմատական սալաֆիական «Իրական կրոն» (Die wahre Religion) խմբավորմանը, որը զանգվածաբար Ղուրան է բաժանում գերմանական քաղաքներում։ Այս մասին հայտնում է գերմանական dpa գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին։

Գործողության հիմնական մասը անցկացվում է երկրի արևմուտքում ու Բեռլինում։