13:54 , 15 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Պատգամավորի աշխատանքը միայն ելույթներ ունենալը չէ. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը:
«Պատգամավորի աշխատանքն ամենևին էլ այս ամբիոնից ելույթ ունենալը չէ»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե դա է պատճառը, որ ելույթ չեք ունենում, Արթուր Գևորգյանը պատասխանեց. «Ես հսկայածավալ աշխատանք եմ անում իմ ընտրողների համար, ես մեծամասնականով ընտրված պատգամավոր եմ»:
Հարցին՝ հաջորդ խորհրդարանում լինելո՞ւ եք, Գևորգյանը պատասխանեց, թե ժամանակը ցույց կտա: Ճշտող հարցին՝ կուսակցության որոշմա՞նն եք սպասում, պատասխանեց. «Ես մեծամասնականով ընտրված պատգամավոր եմ, որոշումն առաջին հերթին իմն է, հետո համաձայնեցնում ես կուսակցության հետ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ