Ինչպե՞ս խուսափել սեռական կյանքում խնդիրներից


13:46 , 15 նոյեմբեր, 2016

Ինչպե՞ս  խուսափել սեռական կյանքում խնդիրներիցLife.panorama.am-ը գրում է.

Տորոնտոյի համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են ամուսնական զույգերի սեռական կյանքի խնդիրները, որպեսզի ապացուցեն, որ ցանկությունն ու կիրքը կարելի է պահպանել՝ չնայած երկար տարիներ համատեղ կյանքին։ Հետազոտությանը մասնակցել է 2 հազար մարդ, ովքեր իրենց զուգընկերոջ հետ գտնվում են երկարաժամկետ հարաբերությունների մեջ։
 
Հետազոտողները մասնակիցներին հարցրել են իրենց սեռական կյանքի մասին ու թե որքանով են բավարարված։ Վերլուծության արդյունքում ստացված տվյալներից ելնելով՝ հետազոտողները հանգել են եզրակացության, որ զույգերի համատեղելիությունը կախված է հենց սեռական հարաբերություններից։
 
Նշվում է, որ եթե զույգն ունի խնդիր անկողնում, ապա ամուսնությունն այնքան էլ ամուր չէ։ Մասնագետները, սակայն, վստահ են, որ անկողնում առկա խնդիրները կարելի է լուծել անգամ ամենաբարդ իրավիճակներում։ Հոգեբանները զույգերին խորհուրդ են տալիս այս դեպքում չլռել անկողնում իրենց անբավարարվածության մասին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ