Մոսո Կարապետյանը` շուտով հայր դառնալու լուրերի մասին


13:06 , 15 նոյեմբեր, 2016

Մոսո Կարապետյանը` շուտով հայր դառնալու լուրերի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Դերասան Մոսո Կարապետյանը, ով արդեն երկու տարուց ավելի է նկարահանվում է «Ֆուլ հաուս» սիթքոմում, տեւական ժամանակ է, ինչ լքել է ցանկալի փեսացուների շարքը, քանի որ այս տարվա ապրիլի 30-ին նա ամուսնացավ ամերիկաբնակ յոգայի ուսուցչուհի Քրիստինայի հետ: Շատերի սպասելիքներին հակառակ`ամուսնությունից հետո զույգը բնակվում է Հայաստանում եւ արդեն լուրեր են պտտվում, որ Մոսոն շուտով հայր է դառնալու:
 
Նշված լուրի իսկությունը պարզելու համար Life.panorama.am-ը կապ հաստատեց դերասանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ զբաղված լինելու պատճառով երկար խոսել չի կարող, բայց ընդգծեց.
 
«Ես հերքում եմ այդ լուրերը, դրանք իրականությանը չեն համապատասխանում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ