Կան մարդիկ, ովքեր նախանձում են ինձ. Արթուր Գևորգյան


12:44 , 15 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Եթե գեներալը հարստացել է ոչ բանակի հաշվին, ապա դա նորմալ է. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը, ով նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է: 

«Եթե գեներալը հարստացել է բանակի հաշվին, ապա կան պատկան մարմիններ, որոնք պարտավոր են զբաղվել դրանով»,- իր միտքը շարունակեց նա։

Հարցին, թե ինչու այդ դեպքում չեն զբաղվում, ապա պատգամավորը հարցով պատասխանեց. «Իսկ ի՞նչ գիտեք, որ չեն զբաղվել… Մենք բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, որ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ենթարկվում են պատասխանատվության»: Գևորգյանը հորդորեց լրագրողներին կարծիք չձևավորել, թե հաջողակը վատ է:

«Դուք ստեղծում եք հանրության մեջ կարծիք, որ գեղեցիկը, հաջողակը, հարուստը դիտվում է վատ: Լրագրողներն են հիմնականում ստեղծում այդ կարծիքը և թացը չորից սկսում է չտարբերվել: Ես համաձայն եմ, որ երկրում կան չարաշահող պաշտոնյաներ, որոնք հարստացել են ոչ ճիշտ ճանապարհով, և եթե կան այդպիսինները, ապա դրանով պետք է զբաղվեն պատկան պաշտոնյաները»,- նշեց պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ