Չհամարձակվի մեկը Գարիկին վիրավորի գեյերին պաշտպանելու կամ իր կողմնորոշման համար


12:45 , 15 նոյեմբեր, 2016

Հայերից ավելի հոմոֆոբ ու անհանդուրժող ազգ երևի չկա: Ի՞նչ են արել ձեզ գեյերը, իրենց համար հանգիստ ապրում են, հետո ի՞նչ, որ ձեր նման չեն, տարբերվում են: Չէ՞ որ դա իրենց կյանքն է, իրենց ընտրությունը, ու նրանք պարտավոր չեն սիրել ձեր հարևանի աղջիկ Քիսոյին, որ ՆՈՌՄԱԼ համարվեն:

Շրջապատից տարբերվելը համարվում է հանցագործություն: Իսկ հիմա ես թքած ունեմ էդ շրջապատի վրա: Սկզբում չէի հավատում, որ համասեռամոլ եմ, հետո, երբ համոզվեցի, ամաչում էի, թաքցնում: Ժամանակի ընթացքում հասկացա, որ այդտեղ ամոթալի ոչինչ չկա, հիմա ես էսպիսին եմ ու երբեք չեմ դատապարտի որևէ մեկին իր սեռական կողմնորոշման համար:

Այս ամենը գրում եմ նրա համար, որովհետև էլ չեմ կարող հանդուրժել ձեր անասնական վերաբերմունքը մեր սիրելի Գարիկին: Արդեն որերորդ անգամ է՝ հարձակվում ու հոշոտում եք էդ տղային միայն նրա համար, որ մարդը ադեկվատ և լավ վերաբերմունք ունի գեյերի հանդեպ: Երեկվանից էլ էլի ուտում եք Գարիկի միսը միայն նրա համար, որ համարձակվել է ձեր հավանած տղային չհավանել ու մասնագիտական կարծիք հայտնել:

Չհամարձակվի մեկը Գարիկին վիրավորի գեյերին պաշտպանելու կամ իր կողմնորոշման համար: Ի՞նչ սուրբ դարձաք բոլորդ:

Գար ջան, ապրես, որ չես վախենում ո՛չ քննադատություններից, ո՛չ էլ չընդունվելուց: