Նավթի համաշխարհային գներն աճում են


12:12 , 15 նոյեմբեր, 2016

Նավթի համաշխարհային գներն աճում ենAysor.am-ը գրում է.

Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հայտնում է Gazeta.ru-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0.87 տոկոսով՝ հասնելով մեկ բարելը 44.19 դոլարի:

Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, աճել են 0.76 տոկոսով և կազմել 45.19 դոլար՝ մեկ բարելի դիմաց: