ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են


11:44 , 15 նոյեմբեր, 2016

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։