11:36 , 15 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանի վերաքննիչ բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանը հետաձգել է: Պաշտպանը դիմել է Վերաքննիչ՝ Կարո Եղնուկյանի նկատմամբ կիրառվող տեսակցության և հեռախոսազանգերի վերաբերյալ արգելքը վերացնելու պահանջով։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը. «Կարո Եղնուկյանը ցանկացել է ներկա գտնվել դատական նիստին,իսկ դատարանը նրա ներկայությունն ապահովելու համար նիստը հետաձգել է»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ